Նոյեմբերի 30-ին 14 ժամ ջուր չի լինի Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 06:00-20:00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ միկրոշրջանի, Հանրակացարանային թաղամասի և Հատիսի 2 շենքի ջրամատակարարումը:

Հայտնում ենք նաև, որ նոյեմբերի 29-ին ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Բաբայանի, Արաբկիր 21, 33, 35, 37, 38, 39 փողոցների, Վահագն Դավթյանի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել