Տղամարդը հայտնել է, որ փախցրել են փողոցում կայանված իր մեքենան․ պարեկները հայտնաբերել են առևանգված մեքենան

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժին էր դիմել Վանաձոր քաղաքի 67-ամյա մի բնակիչ և հայտնել էր, որ ժամը 16.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, փախցրել են Նարեկացու փողոցում կայանված իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենան:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Նարեկացու փողոցում հայտնաբերել են առևանգված «Օպել Աստրան», որը վարում էր Երևանի մի բնակիչ:

53-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ստուգմամբ պարզվել է, որ 53-ամյա տղամարդը 2017 թ. հուլիսի 14-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել