Աննա Հակոբյանը՝ Լոռու մարզպետի մահացած կնոջ մասին

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի՝ օրեր առաջ մահացած կնոջ հետ մի լուսանկար է հրապարակել ու գրել.

«Սիրելի Մայա, ուրախ եմ, որ իրար հետ մի լավ օր ունենք անցկացրած, մի քանի ժամ, որ նվիրեցինք իրար, մեկս մյուսիս կտրեցինք առօրյա ծանր խնդիրներից, քաջալերեցինք, սեր ու ջերմություն փոխանցեցինք։

Երբեք չեմ մոռանա քո խոսքերը։ Ուզում եմ, որ զավակներիդ կյանքի ընթացքին հետևելիս լուսավոր հոգիդ միմիայն հպարտություն ապրի, դաստիարակությանդ պտուղները տեսնես, նրանց ոտքը երբեք քարին չդիպչի, որպեսզի քո հոգին երբեք չցավի»։

Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ մահացել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կինը:

Մարզպետարանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր․ «Լոռու մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի սիրելի տիկնոջ՝ Մայա Խաչատրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և իր ցավակացությունն է հայտնում Արամ Խաչատրյանին, զավակներին, բոլոր հարազատներին ու մտերիմներին:

Հազա՜ր ափսոս, սիրելի Մայա, կարճ ժամանակամիջոցում դու կարողացար մտերմանալ և ընկերանալ ողջ կոլեկտիվի հետ:

Ծանոթի ու անծանոթի հանդեպ Քո անսահման բարությամբ ու հոգատարությամբ Դու անսահման ջերմություն էիր սփռում շուրջբոլորդ, լույս ճառագում:

Հանգչե՛ս խաղաղությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել