34-ամյա քաղաքացին գողացել է ճանապարհային նշաններ․ ոստիկանություն

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները,պարզել են, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Եղնիկ գյուղի 34-ամյա մի բնակիչ Թալինից Եղնիկ բնակավայր տանող ճանապարհից գողացել և իր տան բակ է տեղափոխել ճանապարհային նշաններ և ճանապարհային նշանի տեղադրման համար նախատեսված հենասյուն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել