Վթարային ջրանջատում Երևանի վարչական երկու շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 19-ին

-ժամը 09:30-22:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորիչ 12-17 շենքերի, Արգիշտի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել