Քաղաքացիական և վարչական գործերը դատարանները քննում են հայցադիմումի, քաղաքացիական որոշ գործեր՝ դիմումի, հիման վրա:
Հայցադիմումն ստանալուց հետո դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:
Հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:
Քաղաքացիական գործերով դատավորը, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:
Վարչական գործերով հայցադիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումներից մեկը դատարանը կայացնում է մեկշաբաթյա ժամկետում: