Ինչպե՞ս է իրականացվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի հետ տեսակցությունը

Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, այցելուների հետ ազատ հանդիպելու պայմաններ է ստեղծում` չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության տնօրենի հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը:

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահաս հիվանդներին այցելուների հետ հանդիպման ժամանակ բժշկական համապատասխան ցուցումների դեպքում բժշկի հանձնարարությամբ ուղեկցում է տվյալ բաժանմունքի բուժքույրը, որի վերաբերյալ գրառում է կատարվում համապատասխան բժշկական փաստաթղթերում:

Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց միջոցների հաշվին ձեռք են բերում առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, իրենց օրինական ներկայացուցիչների կամ հոգեբուժական կազմակերպության ավագ բուժքրոջ միջոցով, կամ եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում տեղակայված է վաճառք իրականացնող կրպակ, ապա հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձը կարող է առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ կրպակից գնել անձամբ:

Հոգեբուժական կազմակերպության ավագ բուժքույրը հիվանդի պահանջով գնում է հոգեկան խանգարումներով տառապող անձի համար առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ և գնումը հավաստող հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հետ այդ իրը հանձնում հիվանդին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել