Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ  Երևան քաղաքում՝ նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 6-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 3-6մ/վրկ, նոյեմբերի 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել