Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի մասին:
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Փայլանը նշել է, որ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահի , ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:
Նշելով, որ այցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և «մնայուն խաղաղություն» հաստատելու վերաբերյալ հարցեր, Փայլանն նշել է.
«Կարծում եմ , որ Կովկասում խաղաղություն հաստատելու համար կա լուրջ հնարավորության պատուհան, սակայն կան նաև ռիսկեր: Կարծում եմ, որ դժվար է հաշտեցնել այն ժողովուդրներին, որոնք երկար ժամանակ իրարից նեղացած են: Դրա համար պետք է քաջություն: Ես այդ պայքարի ջատագովն եմ: Ուզում եմ, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն էլ լինեն դրա կողմնակիցը: Այժմ խաղաղության համար հնարավորություն կա: Երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնելու համար առկա է բանալի: Եվ այդ բանալի երկիրը Թուրքիան է: Իմ կոչն է Թուրքիայում բոլոր դերակատարներին, քաղաքական կուսակցություններին, կառավարությանը, պարոն նախագահին. եկեք այս երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնենք»: