Առաջին անգամ կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ. «Զվարթնոց» օդանավակայան

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից:

Wizz Air ավիաընկերությունը 2023թ. հունվարի 12-ից մեկնարկելու է Վենետիկ – Երևան- Վենետիկ երթուղով կանոնավոր չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել