«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում, դիմողի պահանջով, նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը:
Վերը նշված նորմի վերլուծությունից հստակ երևում է, որ նոտարը քաղաքացուն պարտավոր է տրամադրել գրավոր մերժման պատասխան միայն վերջինիս պահանջի դեպքում:
Առաջարկում ենք այս նորմը փոփոխել՝ սահմանելով հետևյալ կերպ. «նոտարական գործողությունների կատարման մերժման հիմքերի առկայության դեպքում, անկախ դիմողի պահանջից, նոտարը կայացնում է մերժման գրավոր որոշում, որում նշվում են մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը:
Սա կարծում ենք, կապահովի ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև հնարավորություն կտա քաղաքացուն ցանկացած դեպքում բողոքարկել նոտարի կողմից տրված մերժման որոշումը: