Պուտինի և Ալիևի բանակցություններն ավարտվել են. հանդիպումը 2 ժամ 20 րոպե է տևել

Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են։ Առանձնազրույցը տևել է 2 ժամ 20 րոպե։

Պուտինն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պատշաճ կերպով կատարում է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, և կոչ է արել լրացուցիչ խթան ստեղծել Հայաստանի հետ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի միջոցով։

Իր հերթին Ալիևն ասել է, որ Սոչիի եռակողմ հանդիպումը կարող է լավ խթան հաղորդել Անդրկովկասում իրավիճակի կարգավորմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել