Ռուսաստանում հայտարարված «մասնակի մոբիլիզացիայի» շրջանակներում զորակոչվել է պահեստայինների պլանավորված թիվը՝ 300 հազար մարդ, ասել է Շոյգուն։ ՌԴ պաշտպանության նախարարը պնդում է, որ «մասնակի մոբիլիզացիայի» նոր միջոցառումներ չեն նախատեսվում, մնում է միայն կամավորների հետ աշխատել։
Ըստ Շոյգուի՝ մոբիլիզացված 300 հազարից 218 հազար մարդ գտնվում է զորավարժարաններում, որտեղ վերապատրաստում և մարտական համակարգում է անցնում։
Ուկրաինայում է մոբիլիզացվածներից 82 հազար մարդ, որից 41 հազարը մասնակցում է ռազմական գործողություններին։