Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին և խաղաղության պայմանագրին:
«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ: Ինչքանո՞վ է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և Կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Կա մի կարևոր հանգամանք և մենք հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված կլինեն դելիմիտացիայի աշխատանքները: Եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև և դա շատ կարևոր հանգամանք է:
«Շատ լավ կլինի և շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել: Էլի եմ ասում՝ մեր կողմից մենք պատրաստ ենք գործադրել առավելագույն ջանքեր»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: