Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պատրիարք Կիրիլին՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը մոտեցնելու համար, գրել է Le Point ամսագիրը։

Ինչպես նշում է թերթը, երկուշաբթի օրը «55 րոպեանոց ընդունելության ժամանակ Մակրոնը պոնտիֆիկոսին խնդրել է զանգահարել նախագահ Պուտինին, պատրիարք Կիրիլին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին»։ Ըստ ամսագրի՝ Մակրոնը Ֆրանցիսկոսին հորդորել է «խթանել խաղաղությանը հաստատմանն Ուկրաինայում»։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանցիսկոսը կարող է Բայդենին կոչ անել ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնել, ինչպես նաև կարգավորել Հաիթիի ճգնաժամը, նշում է Le Point-ը։

Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է Մակրոնին։ Սա Ֆրանսիայի ղեկավարի երրորդ հանդիպումն է պոնտիֆիկոսի հետ։ Նրանք նվերներ են փոխանակել։ Մասնավորապես, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը Մակրոնին նվիրել է պապական փաստաթղթեր և սուրբ Պետրոսի պատկերով բրոնզե մեդալ։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը պոնտիֆիկոսին է նվիրել գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտի «Դեպի հավերժական խաղաղություն» աշխատության հազվագյուտ հրատարակությունը։

Մակրոնը նաև հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի և Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերի հետ, ասվում է Սուրբ Աթոռի մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը։

Ավելի վաղ Հռոմում Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Իտալիայի նոր վարչապետ Ջորջ Մելոնիի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել