ԱՄՆ-ն շահագրգռված է Կովկասյան տարածաշրջանի կայունությամբ. Նեդ Փրայս

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունություն լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք հստակ ասել ենք, որ շահագրգռված ենք, որ Կովկասյան տարածաշրջանը լինի կայուն, որտեղ մենք աշխատում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ այդ երկու երկրների միջև լարվածության թուլացման ուղղությամբ և աշխատում ենք հնարավոր ցանկացած ավելի լայն լարվածության թուլացման ուղղությամբ»,-նշել է Փրայսը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ասել է, որ Ադրբեջանի սահմանին Իրանի զորավարժությունների և դրանց կապակցությամբ Բաքվում առկա դժգոհությունների հետ կապված հստակ մեկնաբանություն չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել