Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի ընթացքում նախատեսվում է  Ադրբեջանի նախագահի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Իլհամ Ալիևը և Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպման ավարտից հետո հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել