Թուրքիայում դանակահարված Ռուսաստանի քաղաքացին մահացել է

Թուրքական Ալանիայում կոնֆլիկտի ժամանակ դանակահարված ռուսը մահացել է, հաղորդում է տեղական Yeni Alanya թերթը։ Գրում է РИА Новости-ն։

«Բժիշկներին չի հաջողվել փրկել ռուսաստանի քաղաքացու կյանքը»,- ասվում է հոդվածում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել վեց անձի։

Հիշեցնենք,  որ անհայտ պատճառով վիճաբանություն է ծագել ՌԴ քաղաքացու և 19-ամյա երիտասարդի միջև։

Նշվում է, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 19-ամյա երիտասարդը թիկունքի հատվածքից դանակահարել է ռուսաստանցուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել