Լավ կլինի Չավուշօղլուն իր անունից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսի. Արարատ Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Ադրբեջանը կամ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կուննա նույն կարգավորումները ինչ Լաչինի միջանցքը, ի պատասխան Sputnik Արմենիայի դիտարկմանը, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը, Միրզոյանը նշեց․

«Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի իր անունից ասի։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը այդպիսի բան չի ասում և չի էլ կարող իրավացիորեն որևէ կողմ այդպիսի բան պնդել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հիշեցրեց 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, որտեղ խոսք է գնում Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։

Ադրբեջանի և Նախիջանի նոր կապուղու վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք, այն չի փոփոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն, այդ թվում գործող և ենթադրաբար նոր կառոցվողները։ Կգործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքում, որ անցնում են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել