«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն կմիացվի Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտին և նոր անուն կունենա

Քանաքեռ-Զեյթուն համայնքն առաջիկայում որակյալ ծառայություններով ու ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցած «Երևան» բժշկական կենտրոն կունենա։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառված է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը:

Հաշվի առնելով, որ նախագիծը բավականին հակասական արձագանքներ էր ստացել՝ մայրաքաղաքի առողջապահության ոլորտը համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ այցելել է Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ և տեղում ներկայացրել բժշկական կենտրոնի շենքային պայմաններն ու ծառայությունները:

Փոխքաղաքապետ Սիմոնյանը նշել է, որ բուժհաստատության ներկա անմխիթար վիճակն արդեն իսկ փաստում է, որ այս պայմաններում դժվար է պատկերացնել լավ և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել