Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի հրամանատար

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի հրամանատար։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունից:

Նշվում է, որ Արևելյան ռազմական շրջանը մարտական ​​կազմով Ռուսաստանի ամենահզոր ռազմական շրջաններից է։

«Ռուստամ Ուսմանովիչը միշտ եղել է առաջնորդ, ճիշտ որոշումներ կայացնող ստրատեգ, խիզախ մարտիկ, ով առաջինն է հարձակվում: Համոզված եմ, որ սրանք են նրա որակները, ինչպես նաև ռազմական կրթությունն ու մարտական ​​փորձը, որը ձեռք է բերել ամենաթեժ կետերում՝  Չեչնիայում և Սիրիայում: Այս որակները կօգնեն փայլուն կերպով կատարել մարտական ​​առաջադրանքները: Ես հպարտ եմ այս խիզախ մարդու հետ իմ բարեկամությամբ»,-հավելել է Դաղստանի ղեկավարը:

Նշենք, որ Մուրադովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատարն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել