Փոխհրաձգություն Կուտականի ուղղությամբ չի արձանագրվել. ՊՆ

Այսօր ինտենսիվ փոխհրաձգություն Կուտականի ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, թե Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները ահազանգել են, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել