Ադրբեջանի դատախազությունը կեղծ է որակել «Կոմանդո» ջոկատի կողմից հայ գերիների դաժան սպանության տեսանյութը. Արման Թաթոյան

Հայ գերիներին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը:

«Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու:

Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք:

Սա ադրբեջանական հայատյացության քաղաքականության բաղկացուցիչ մաս է»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել