Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Ասոյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝

1. Արթուր Ասոյանին 2022 թվականի հոկտեմբերի 3-ից ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից:

2. Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել