Երևանը խաղահրապարակ չունենալու պատճառով գառաժների դռները դարպաս սարքած երեխաներն են․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանին քննարկում է Տիգրան Ավինյանյանին քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը։

Տիգրան Ավինյանն իր ելույթից առաջ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխանության համար մղվող մարտերում զոհված զինվորների հիշատակը։

Նա նշեց, որ ներկայումս Հայաստանի համար դիմադրությունն ու պայքարն այլընտրանք չունեն և սրանք իրողություններ են, որոնց հետ պետք է բոլորը հաշվի նստեն։

«Հետևապես բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով։ Յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար։ Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերները, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ և ես վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է՝ լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երևանցիներին։ Եվ ես շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար»,-նշեց նա։

Տիգրան Ավինյանն իր ելութում նշեց, որ Երևանն առաջին հերթին մարդիկ են, Երևանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքն ու իր կոլորիտը, իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում ու քանդակներում։

«Երևանը Թամանյանն է իր ճարտարապետությամբ, Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքան ու քաղաքան ինքնաբերաբար սկսում է նմանվել իրենց երգերին։ Երևանը Էդմոնդ Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է, Քոչարի, Արա Հարությունյանի, Նորիկ Կարգանյանի քանդակներն են, Երևանը Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են Երևանի փողոցներով և իրենց հերթը զիջել այսօրվա երիտասարդներին։ Երևանը միայն անցյալը չէ, Երևանը ներկան է ու ապագան, Երևանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակագործներն են, այսօրվա նկարիչներն ու երաժիշտներն են, այսօրվա դերասաններն ու ռեժիսորներն են, բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում ու ապրեցնում են քաղաքը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել