Երբ Հայաստան կժամանի ՀԱՊԿ-ի պատվիրակությունը, ի՞նչ խնդրով էր Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։ Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարարին՝ նշելով, որ հանրային կարծիք է ձևավորվել, որ Ադրբեջաի ագրեսիվ գործողությունները հասցեական դատապարտել են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, եվրոպական այլ երկրներ և միաժամանակ շատերի համար անհասկանալի է ՀԱՊԿ-ի վերաբերմունքը Հայաստանի խնդրանքին։

«Կխնդրեի պարզաբանել՝ ինչ խնդրանքով է դիմել Հայաստանը ՀԱՊԿ-ին և ինչ պատասխան ենք ստացել։ Իսկ այն, որ որոշումը հայտնի է և որ պետք է Հայաստան պատվիրակություն ժամանի՝ կխնդրեի կոնկրետացնել՝ երբ են ժամանելու ու ինչ ծրագրով»,-ասաց պատգամավորը։

ԱԳ նախարար Արարտ Միրզոյանը նշեց, որ հարցին կպատասխանի ուղղակիորեն և ոչ ուղղակիորեն։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն, մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի վաղը, մնացյալը քննարկվել և դեռ քննարկվում է։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ մեր դիմումը պատշաճ քննարկվել է Հավաքական անվտանգության խորհրդում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել