Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով ավտոմեքենաների սեփականատերերին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին լուրեր են տարածվում առ այն, թե իբրև սույն թվականի հոկտեմբերի 1-ից վրացական հաշվառման համարանիշներով մեքենաների գծով ԱՊՊԱ պայմանագիր չի կնքվելու, հարկ ենք համարում իրազեկել, որ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացում որևէ փոփոխություն չի կատարվել, և ԱՊՊԱ պայմանագրերը նույն կերպ շարունակելու են կնքվել բոլոր՝ ներառյալ վրացական համարանիշներով մեքենաների համար»,-ասված է հայտարարության մեջ։