Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակ Լիզ Թրասը հայտարարել է, որ չի կարող նոր տեղեկություններ տրամադրել Եղիսաբեթ II թագուհու առողջական վիճակի մասին, հաղորդում է Sky News-ը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Վարչապետի խոսնակը նաև ասել է, որ իրենք ի վիճակի չեն թագուհու առողջության վերաբերյալ որևէ թարմացում տրամադրել», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկները անհանգստացած են բրիտանական թագուհու առողջությամբ, խորհուրդ են տվել նրան բժիշկների հսկողության տակ լինել։