Անգլիական ԶԼՄ-ներին հանձնարարվել է պատրաստվել առանձնապես կարևոր լուրեր ստանալուն

Բուքինգհեմյան պալատում գվարդիայի փոփոխությունը չեղարկվել է։ Այդ ընթացքում BBC-ի թղթակիցը եթեր է դուրս եկել սև հագուստով, պաշտոնական կայքի վերնագիրը նույնպես փոխել է գույնը՝ կարմիրից սևի։

«Այժմ մենք պետք է պատրաստվենք վատագույնին», – հայտնել է BBC-ի թղթակիցը։

Նաև, ըստ թագուհուն մոտ կանգնած լրագրողների, երկրի ԶԼՄ-ներին հանձնարարվել է պատրաստվել առանձնապես կարևոր լուրեր ստանալուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ Երկրորդի բժիշկներն անհանգստացած են նրա առողջությամբ, ինչի կապակցությամբ խորհուրդ են տալիս մնալ իրենց հսկողության տակ։

Թագուհու առողջության վատթարացման ֆոնին հայտնի է դարձել, որ արքայազն Չարլզը և արքայազն Ուիլյամը գնում են Շոտլանդիա՝ թագուհու նստավայր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել