Զինվորական ծառայության կազմակերպումը և իրականացման սկզբունքները

Զինվորական ծառայությունը կազմակերպվում է՝
1) զորակոչելու միջոցով՝ զորակոչային տարիքի քաղաքացիներին.
2) պայմանագրով՝ պահեստազորի շարքային կազմին.
3) պայմանագրով՝ ենթասպայական կազմին.
4) զորակոչի միջոցով կամ պայմանագրով՝ սպայական կազմին.
5) զորակոչի համար սահմանված կարգով՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացիներին:

Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունն իրականացվում է օրինականության, զինծառայողների իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման, կոլեգիալ կառավարման սկզբունքներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել