Iravaban.net-ը հայտնում է, որ օգոստոսի 10-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների ԱՄԷ մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։
Սահմանը հատելու ռեժիմը
Համաձայն նոր կարգի անկախ ժամանման երկրից Աբու Դաբի մուտք գործող պատվաստված (ԱՄԷ-ն ընդունում է ԱՀԿ և ԱՄԷ առողջապահության կողմից ընդունված բոլոր պատվաստումները՝ https://smartservices.icp.gov.ae/echannels/web/client/guest/index.html#/registerArrivals և https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/covid-19-vaccines/advice) քաղաքացիներն ազատվել են ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից, իսկ չպատվաստվածները պետք է ներկայացնեն կամ 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, կամ երկիր ժամանելուն նախորդող 30 օրվա ընթացքում Քովիդ 19-ից ապաքինման վկայագիր QR կոդի առկայությամբ (բացառությամբ մինչև 16 տարեկան երեխաները):
Աբու Դաբի մուտք գործելուց ՊՇՌ պարտադիր թեստ հանձնելու պահանջը նույնպես հանվել է, սակայն օդանավակայանում հնարավոր է կամավոր վճարովի (40 ԱՄԷ դիրհամ/մոտ 11 ԱՄՆ դոլար) ՊՇՌ թեստ հանձնել ԱՄԷ Ալ Հոսն (Al Hosn) հավելվածով Աբու Դաբիի հանրային վայրեր առավել հեշտ մուտք գործելու համար, քանի որ Աբու Դաբիում հիշյալ վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ ամբողջական պատվաստում և առնվազն 14 օրվա վաղեմության ԱՄԷ-ում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:
Այլ էմիրություններից ցամաքային ճանապարհով Աբու Դաբիի էմիրություն մուտք գործելու սահմանափակումները նույնպես վերացվել են:
Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://visitabudhabi.ae/en/plan-your-trip/covid-safe-travel:
Քաղաք Դուբայ մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերից որևէ մեկը․
- տպած կամ QR կոդ պարունակող թվային պատվաստման սերտիֆիկատ անգլերեն կամ արաբերեն լեզուներով, որը հաստատում է ուղևորի լիարժեք պատվաստված լինելը։ ԱՄԷ առողջապահության նախարարության կողմից ընդունված են հետյալ պատվաստանյութեր՝ (AstraZeneca (Vaxzevria), AstraZeneca (SK Bioscience), Covaxin, Covishield, Covovax, Janssen, Moderna (Spikevax), Nuvaxovid (Novavax), Pfizer-BioNTech (Comirnaty), Sinopharm, Sinovac և Sputnik V),
- տպած կամ QR կոդ պարունակող թվային ՊՇՌ թեստի բացասական արդյունք՝ 48-ժամյա վաղեմությամբ անգլերեն կամ արաբերեն լեզուներով
- բժշկական վկայական QR կոդով անգլերեն կամ արաբերեն լեզուներով, որը հաստատում է, որ անձի Coronavirus SARS Cov-19 հիվանդությունից առողջացած լինելուց մինչև Դուբայ ժամանման օրը անցել է մեկ ամիս։
Աբու Դաբի էմիրության հասարակական վայրեր (բացառությամբ փոքր խանութներ և դեղատներ) մուտքի թույլտվություն ունենալու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն ամբողջական պատվաստումը հավաստող տեղեկանք (էլեկտրոնային) և մինչև 30 օր վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ չպատվաստված քաղաքացիները պետք է ներկայացնեն առավելագույնը 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:
Դուբայ էմիրությունում հասարակական վայրեր այցելելու համար որևէ սահմանափակումներ չկան, բացառությամբ պետական հիմնակրներ՝ որտեղ պահանջվում է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունք։