Ալիմենտային պարտավորություններով կարո՞ղ է բռնագանձում տարածվել անձի գույքի վրա

Ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից այն կամավոր չվճարելու դեպքում ալիմենտ բռնագանձվում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ կամ դատարանի վճռով սահմանված չափով ալիմենտի բռնագանձումը, ինչպես նաև ալիմենտային պարտքի բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից։ Վաստակի և (կամ) այլ եկամտի անբավարարության դեպքում ալիմենտ պահվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ բանկերում կամ այլ վարկային կազմակերպություններում գտնվող դրամական միջոցներից, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին պայմանագրերով հանձնված դրամական միջոցներից, բացի այն պայմանագրերից, որոնք առաջացնում են սեփականության իրավունքի փոխանցում։

Պետք է իմանալ, որ այդ միջոցների անբավարարության դեպքում բռնագանձում տարածվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի ցանկացած այն գույքի վրա, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել։

Ալիմենտ վճարելու պարտավոր անձի բանկային հաշիվներում գտնվող դրամական միջոցների և նրա այլ գույքի վրա բռնագանձում տարածելը կատարվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել