«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:
———————
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
- Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
- Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
- Մարատ Շահբազյան
- Սիրարփի Խաչատրյան
- Մարիամ Խաչատրյան
- Հարութ Գարաքյան
- Գագիկ Կարապետյան
- Արտավազդ Հայրապետյան
- Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
- Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
- Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
- Վանիկ Ամիրխանյան
- Անահիտ Խալաթյան
- Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
- Արամ Հարությունյան
- Դավիթ Մխիթարյան
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի 20 ջրատար, 12 բեռնատար, 5 տրակտոր, 3 վերամբարձ կռունկ և 7 լրացուցիչ տեխնիկա։