Ազատումը փոխադարձելիության սկզբունքից

Պայմանավորող պետությունները փախստականներին հատկացնում են այն նույն վերաբերմունքը ինչ օտարերկրացիներին, բացառությամբ այն դեպքերի երբ, կոնվենցիան նախատեսում է ավելի բարենպաստ պայմաններ:

Երեք տարվա բնակությունից հետո բոլոր փախստականներն ազատվում են օրենսդրորեն սահմանված փոխադարձության պահանջից պայմանավորվող պետությունների տարածքում:
Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն շարունակում է փախստականներին տրամադրել նույն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն օժտված էին, փոխադարձության բացակայության դեպքում կոնվենցիայի` այդ պետության համար ուժի մեջ մտնելու օրը:

Պայմանավորվող պետությունները բարեհաճորեն են վերաբերվում փախստականներին, փոխադարձության բացակայության դեպքում, բացառությամբ վերը նշվածի տրամադրվող իրավունքներից ու արտոնություններից, այլ իրավունքներ արտոնություններ տրամադրելու և փոխադարձությունից ազատումն այն փախստականների վրա տարածելու հնարավորությունը, որոնք չեն բավարարում վերը նշված պայմանները: Վերը նշված դրույթները տարածվում են նաև կոնվենցիայով չնախատեսված իրավունքների ու արտոնությունների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել