Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

«Եղբայրական կապերը, որոնք մեզ կապում են Ադրբեջանի հետ, բացառիկ դեր են խաղում։ Հարյուր տարի առաջ մեր ադրբեջանցի եղբայրները անկախության պատերազմում իրենց թուրք եղբայրներին ուղարկեցին այն ամենը, ինչ ունեին»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նա հավելել է, որ 2020 թվականին թուրք ժողովուրդը աջակցել է Ադրբեջանին. «Շուշիի հռչակագրով մենք մեր հարաբերությունները բարձրացրինք դաշինքի մակարդակի։ Թյուրքական պետությունների անկախության 30 տարիների ընթացքում ամենակարևոր իրադարձությունը ադրբեջանական հողերի օկուպացիայից ազատագրումն էր, հաղթանակը Ղարաբաղում։ Այս հաղթանակից հետո թյուրքական աշխարհի վստահությունն իր ուժերի նկատմամբ էլ ավելի է մեծացել»։

Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ լիակատար համակարգմամբ։ Նրա խոսքով, կարգավորման գործընթացը պետք է զարգանա ոչ միայն խոսքով, այլև գործով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել