ՌԴ ԱԳՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին

Ռուսաստանը կոչ է անում պաղեստինա-իսրայելական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ շաբաթ օրը տարածված մեկնաբանություններում՝ կապված Գազայի հատվածի շուրջ լարվածության աճի հետ։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, կանխել ռազմական գործողությունների էսկալացիան և անհապաղ վերադառնալ կայուն իրավիճակի՝ զինադադարի»,-նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ինչպես նշել է դիվանագետը, իրավիճակի հերթական սրումը հրահրել են օգոստոսի 5-ին իսրայելական օդային հարվածները Գազայի հատվածին, որին ի պատասխան պաղեստինյան խմբավորումները լայնածավալ անկանոն գնդակոծում են Իսրայելի տարածքը։

«Ըստ եկող տեղեկությունների, Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 10 պաղեստինցի, ավելի քան 80-ը վիրավորվել է», – ասել է Զախարովան։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ուրբաթ օրը սկսել է «Արշալույս» գործողությունը և հարվածներ է հասցնում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական ​​խմբավորման թիրախներին այդ հատվածում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել