Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներից ավելի քան 1,2 միլիոն քառակուսի մետրը բաժին է ընկնում շուրջ 30 փողոցների հիմնանորոգմանը:
Որոշ փողոցներում աշխատանքները ներառում են նաև մայթերի ասֆալտապատումն ու հին եզրաքարերի փոխարինումը նորերով: Մինչ օրս հիմնանորոգումն ավարտվել է 18 փողոցներում, 8 փողոցներում գործընթացը շարունակվում է, իսկ մնացած փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը, գործընթացի հաջորդականության սկզբունքը կիրառվում է մայրաքաղաքում բնականոն երթևեկությունը չխաթարելու նկատառումով: Ծրագիրը կավարտվի տարվա 3-րդ եռամսյակում:
Իրավաբան.net