Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հուլիսի 31-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 31-ին ժամը 10:30-21:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի Սարալանջ, Գեղարդ, Բարեկամություն, Էլար, Եղբայրություն, Կարմիր Բանակ, Քանաքեռ, Երիտասարդական, Նաիրյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել