Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր համաներում է շնորհել 11 դատապարտյալի, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նշվում է, որ քրեակատարողական հիմնարկում պատժի հետագա կրումից ազատվել է 10 դատապարտյալ, իսկ մեկ դատապարտյալի պատժաչափը կրճատվել է։
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ համաներվածներից մեկը կին է։