Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի արդյունքում զոհվել է 353 երեխա, ավելի քան 679 երեխա վիրավորվել է, հայտնում է Ուկրաինային Գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ այս թվերը վերջնական չեն, քանի որ աշխատանքներ են տարվում ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում տվյալները հաստատելու ուղղությամբ։
Ամենաշատը տուժել են Դոնեցկի մարզում՝ 357, Խարկովում՝ 191, Կիևում՝ 116, Չեռնիգովում՝ 68, Լուգանսկում՝ 61, Նիկոլայևում՝ 53, Խերսոնում՝ 52, Զապորոժիեում՝ 40:
Հուլիսի 20-ի գիշերը ՌԴ-ի կողմից գնդակոծվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքը։ Վիրավորվել են 3,5 և 15 տարեկան երեք երեխաներ։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով տուժել է 2185 ուսումնական հաստատություն։ Դրանցից 221-ն ամբողջությամբ ոչնչացվել է։