Մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված ռումբերի մասին ահազանգը կեղծ էր: Մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Երևանի մետրոպոլիտենի կայարաններ:

Iravaban.net-ին մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ուղևորներին տարհանում են, քանի որ ռումբի մասին ահազանգ է ստացվել:

«Բոլոր կայարանների մուտքերն են փակ: Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չեմ կարող»,-հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ տեղեկատվություն է ստացվել Երևան քաղաքի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել