Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված ռումբերի մասին ահազանգը կեղծ էր: Մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Երևանի մետրոպոլիտենի կայարաններ:
Iravaban.net-ին մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ուղևորներին տարհանում են, քանի որ ռումբի մասին ահազանգ է ստացվել:
«Բոլոր կայարանների մուտքերն են փակ: Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չեմ կարող»,-հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ տեղեկատվություն է ստացվել Երևան քաղաքի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ։