Բոլոր քաղբանտարկյալները անհապաղ պետք է ազատ արձակվեն․ Վանեցյան

Բոլոր քաղբանտարկյալները անհապաղ պետք է ազատ արձակվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԱԾ նախին տնօրեն, Ազգային ժողովի նախին պատգամավոր Արթուր Վանեցյանը։

«Ու հանկարծ որևէ մեկը չփորձի ասել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր հունիսի 21-ին։

Հիշեցնենք, որ Վանեցյանը ապրիլի 17-ից փողոցային պայքար էր սկսել, որին հետո միացել էին իր ընդդիմադիր գործընկերները։ Նա նաև հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։

Նշենք նաև, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, ով վերցրել է պատգամավորական մանդատը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել