«Մենք կարող ենք Զանգեզուրի համար կարգավիճակը պահանջել». Ալիև

Վերջերս Հայաստանի ղեկավարը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարը սկսեցին հաճախ խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Դա շատ վտանգավոր է։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ, բռնապետ Իլհամ Ալիևը:

«Որովհետև մենք էլ կարող ենք խոսել կարգավիճակի մասին։ Կարող ենք 1920 թվականի նոյեմբերին մեզնից կտրված Զանգեզուրի կարգավիճակը պահանջել»,- ասել է բռնապետը։

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանն ու Ռուսաստանը չեն գործում նոյեմբերի 10-ի հռչակագրի դրույթներին համապատասխան, իսկ ռուս խաղաղապահները չեն կատարում հայտարարությունը։

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Ղարաբաղում կան մեծ թվով հայկական անօրինական զինված խմբավորումներ, և եթե նրանք իրենց կամքով չլքեն մեր հողերը, նրանց դեմ կարող է ռազմական միջամտություն իրականացվել»,- հայտարարել է  Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել