Իրավական ակտը վերացված է ճանաչվում, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ:
Սույն դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասելու կամ հակասող ճանաչվելու պատճառով:
Իրավական ակտը վերացված է ճանաչվում իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի որոշմամբ:
Իրավական ակտը վերացնելու մասին իրավական ակտով պետք է լուծվեն իրավական ակտին հետադարձ ուժ տալու կարգը և պայմանները: