Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները

Նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները.

1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն).
2) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.
3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր.
4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.
5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը.
6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.
7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը.
8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.
9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.
10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.
11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.
12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ.
13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր.
14) ի պահ է ընդունում փաստաթղթեր.
15) ապահովում է ապացույցներ.
16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը:

Օրենքով նախատեսված նոտարական առանձին գործողություններ կարող են իրականացնել Քաղաքացիական օրենսգրքով ուղղակի նախատեսված պաշտոնատար անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել