Միայն թե կարողանամ արժանի լինել Ձեր վստահությանը ու վստահվածին․ Աննա Մկրտչյան

Հավատարմության ու ազնվության խոստումներ շատ եք լսել: Հաճախ ստիպված եք եղել հետևել, թե ինչպես են այդ խոստումները վերածվում ընդամենը խոսքերի` թողնելով միայն դատարկություն: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան առթիվ՝ այս մասին գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ամենապարզ հավատարմությունն ու ազնվությունը դիտարկում եք ոչ թե որպես Ձեր ձևակերպած պահանջ, այլ ակնկալվող մարդկային հատկանիշ, մարդուց: Հեշտ, բայց շատերի համար այդպես էլ անհաղթահարելի մնացած:
Այդ գիտակցումը շատ է դժվարացնում Ձեր մասին գրելը: Մտքում միայն մի բան է պտտվում: Միայն թե Ձեր աչքերում չհայտնվել ընդամենն ասված խոսքերի ցանկում: Միայն թե կարողանամ արժանի լինել Ձեր վստահությանը ու վստահվածին: Միայն թե կարողանամ հասկանալ Ձեզ, կամ այդպես էլ շարունակեմ միամտաբար կարծել, որ ինչոր մի օր կկարողանամ ամբողջությամբ Ձեզ հասկանալ։

Մեծարգո պարոն նախագահ, Շնորհավոր Ձեր ծնունդը: Ձեզ ասելու այնքան բան կա, որ այդպես էլ հերթը բարեմաղթանքներին չի հասնում: Բայց ներկայիս անարդարությունները գոնե այդ մասով կոտրելով Ձեզ ցանկանում եմ բազում անխավար ու լուսավոր պահեր:

Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչում քաղաքական կուսակցության ղեկավարի, պետական գործչի համար:

Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչում գերագույն գլխավորի հրամանատարի համար:

Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչում գաղափարական առաջնորդի համար:

Ձեզ շնորհակալ եմ, պարոն նախագահ, որ չեմ ամաչել երբևէ:

Շնորհակալ եմ, որ չեմ ամաչում:

Շնորհավոր մեծարգո նախագահ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել