Ես շատ եմ աշխատում և դա պահանջում եմ իմ ենթականերից․ Աննա Վարդապետյան

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։ Այդ պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը․ «Մի անգամ չէ, որ ես բախվում եմ իրականությանը, երբ ինձ ասում են, որ դու չես կարողանալու: Ես չեմ գնում պաշտոնը զբաղեցնելու, ինձ հեշտ չի տրվել որոշումը կայացնել և ասել՝ «այո»»։

Հայտարարելով, որ այն իր համար մասնագիտական արժանապատվության հարց է՝ գլխավոր դատախազի թեկնածուն ասաց. «Ձախողումը նաշնակում է ձախողում ամբողջ ապրածս կենսագրության: Երևի պատկերացնում եք, թե ինչ է իմ համար դրված եղել նժավի վրա և սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից»:

Նա հայտնեց, որ իր համար հստակ չափանիշներ կան՝ հետևողականությունը և դրված պահանջները:

«Եթե բացառում ես հովանավորությունը և օրենքի շրջանցումը, ապա ցանկացած համակարգ ինքն է ձգտում այդ մեխանիզմներով աշխատել»,-ասաց Վարդապետյանը և հավելեց, որ երբ իրեն 2019 թվականին առաջարկվել էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նույն ձևով է որոշում կայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել