ՀՀ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները ձերբակալված, կալանավորված կամ պատիժ կրող ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելիս

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետևել, որպեսզի ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման դատապարտված կամ քաղաքացու ազատությունը սահմանափակող այլ միջոցների ենթարկված Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ պահպանվեն նստավայր պետության օրենքները, Հայաստանի Հանրապետության և տվյալ պետության միջև կնքված պայմանագրերի դրույթները:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ այցելել կալանավայրերում կամ հարկադրական պատժի կրման այլ վայրերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և պարզել նրանց կենսապայմանները: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է հետևել, որպեսզի այդ քաղաքացիները պահվեն սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող պայմաններում, չենթարկվեն դաժան և մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել