Ռուսաստանը Ուկրաինայից և Դոնբասից տարհանել է մոտ 22 հազար մարդու

Մեկ օրում Ռուսաստանն Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասից տարհանել է 21999 մարդ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է Միզինցևը, փոխանցում է РИА Новости-ն։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասից առանց ուկրաինական իշխանությունների մասնակցության Ռուսաստանի տարածք է տարհանվել 21999 մարդ, այդ թվում՝ 2351 երեխա»,- ասել է Միզինցևը։

Նա մանրամասնել է, որ հատուկ գործողության սկզբից տարհանվել է գրեթե 1 միլիոն 865 հազար մարդ, որից ավելի քան 294 հազարը երեխաներ են։ Ռուսաստանի սահմանը հատել է ավելի քան 278 հազար մասնավոր ավտոմեքենա։

Միզինցևը հիշեցրել է, որ Ռուսաստանի մարզերում գործում են փախստականների համար ավելի քան 9,5 հազար ժամանակավոր կացարաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել